Բացառում եմ Տավուշից շրջաններ հանձնելու գործընթացը մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու ու կապրեմ այս երկրում. մարզպետ
Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Դա բացառում եմ, որևէ մեկի կողմից մինչև գոնե ես կլինեմ այնտեղ պատասխանատու ու ես կապրեմ այս երկրում: Եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կանգնած կլինեմ այդ վտանգը չեզոքացնելու համար:
Հայ ժողովրդի ու Հայաստանի համար այս թեման պետք է փակ լինի, քննարկման առարկա չդառնա: Միակ տեղը, որտեղ մենք վտանգ ունենք այս խնդիրները քննարկելու, ներսում չէ, դրսում է:
Մենք չպետք է այս քննարկումներով վախկոտ, մեզ համար ոչ ձեռնտու վարքագիծ ցուցաբերենք ու ջուր լցնենք թշնամու ջրաղացին: Ես ուզում եմ, որ այս թեման փակվի ընդհանրապես»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան...
Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն են հանդիպել
Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...