Թուրքիայի ԿԲ նորանշանակ ղեկավարը մեղադրվում էր մաֆիայի եւ նեոազգայնականների համար փող լվանալու մեջ
Թուրքիայի ԿԲ նորանշանակ ղեկավար Սահապ Քավչիօղլուն մեղադրվում էր մաֆիայի եւ նեոազգայնականների համար փող լվանալու մեջ, երբ նա Halkbank պետական բանկի գործադիր տնօրենի տեղակալն էր, գրում է Nordic Monitor-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ԿԲ ղեկավար նշանակված Քավչիօլղուի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Օզքան Քուրթը, ով դատապարտվել էր մի քանի մեղադրանքով:
Քուրթը, ով Ստամբուլում եւ Անթալիայում մի քանի գիշերային ակումներ էր ղեկավարում, կապ ուներ նեոնազգայնական խմբի հետ, որը սպանություններ էր կատարում Թուրքիայում: Նա դատապարտվել է եւ համաներմամբ վաղաժամ ազատ արձակվել: Այժմ նա ղեկավարում է By Imera Group ընկերությունը, որը զբաղվում է բիզնեսի բոլոր տեսակներով՝ շինարարությունից մինչեւ միջոցառումների գովադ:
Քավչիօղլուն վերահսկել է նաեւ գումարները, որոնք նվիրաբերել էին նեոազգայնական խմբավորմանը այնպիսի գործարարներ, ինչպիսիք էին Բեդրետին Դալանը եւ Մեհմեթ Քուրթը, որոնք ֆինանսավորում էին որոշակի դավարդություններ քաղաքական նպատակներով:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի աջակցությամբ եւ Ադրբեջանի բանակի հերոսությամբ եղավ հաղթանակը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն եւզ արգացում» կուսակցության համաժողովի ժամանակ ա...
С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայ...
Իրանը հարձակվել է իսրայելական ընկերությանը պատկանող բեռնանավի վրա․ ԶԼՄ
Հեռուստաալիքի տվյալներով ՝ նավը պատկանում է իսրայելական XT Management ընկերությանը, որի գրասենյակը գտնվում է Հայֆայում:Ի...
Վրաստանից Բուլղարիա գնացող ինտերնետային մալուխը հանձնվեց ադրբեջանական ընկերությանը
Վերջին գործարքի արդյունքում ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը դարձավ «Caucasus Online» պրովայդերի 100% սեփականատերը:«Ca...