Վրաստանում բուժքրոջ մոտ պատվաստումից հետո կորոնավիրուս է հայտնաբերվել
Վրաստանում բուժքրոջ մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Շրջաններից մեկի քրեակատարողական հիմնարկում աշխատող բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցից հայտնում են, որ պացիենտի առողջական վիճակը թեթև է և նրա մոտ նկատվում է կորոնավիրուսով վարակված պացիենտին բնորոշ թուլություն: Նշենք, որ կինը Astrazeneca տեսակի պատվաստանյութով է պատվաստվել։
«Պացիենտին շրջանից Թբիլիսի են տեղափոխել կիրակի օրը: Նա պատվաստված էր: Առողջական վիճակն այսօր բավարար է, թեթև, անալիզները նորմալ են: Թոքերը գրեթե ախտահարված չեն։ Հոսպիտալացումից հետո պացիենտի մոտ ջերմություն է նկատվել, սակայն վերջին երկու օրվա ընթացքում ջերմությունն անցել է»,- հայտարարել են հիվանդանոցից:
Տեղի ունեցածին արձագանքել է նաև Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը՝ նշելով, որ բուժքույրը պատվաստվելուց առաջ՝ մարտի 18 -ին, կորոնավիրուսի հակագենի թեստ էր հանձնել, բացասական պատասխանից հետո միայն՝ պատվաստվել: Մինչ այդ էլ, աշխատանքային պարտականությունների համաձայն, թեստ էր հանձնում շաբաթը մեկ անգամ, հետևաբար, վերջին անգամ ՊՇՌ թեստ հանձնել էր մարտի 15-ին: Կորոնավիրուսի թեստը դրական է արձանագրվել մարտի 20 -ին, երբ կորոնավիրուս հաստատվել է կնոջ ամուսնու մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, հայտնաբերվել են: Այս մասին 1lurer.am-ի հետ զրու...
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Պայմանագրային երկու զինծառայողները, որոնց հետ մարտի 21-ին կորել էր կապը, գտնվել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում ՀՀ...
«Գոլդ» համարանիշներով մեքենաների վարորդները փաստի առաջ են կանգնել. նոր բունտ է հասունանում. «Ժողովուրդ»
«Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձ...
Երևանի կենտրոնում նկարվել է թուրքական անձնագիրը ձեռքին. Րաֆֆի Ասլանյան
Շիրակի մարզի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս հիմարին նայեք, Երևանի կենտրոնում այնպես է...