Զբոսաշրջիկների խումբը Մուրմանսկի մարզում ձնահյուսի տակ է հայտնվել
Տուրիստական խումբը ձնահյուսի տակ է հայտնվել Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզում չկառուցված զբոսաշրջային երթուղու վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոտի»-ն, նախնական տվյալներով, կան տուժածներ, հայտնել են շրջանային քննչական կոմիտեից:
«Մուրմանսկի մարզի քննչական վարչությունում տեղեկություն է ստացվել այն մասին, որ «Իմանդրա» կայարանի մոտակայքում տուրիստական խումբը հայտնվել է ձնահյուսի տակ։ Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածի հետևանքով կան տուժածներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ դեպքի վայր են մեկնել Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչն ու քրեագետները։
«Տուժածների թվում կարող են անչափահասներ լինել»,- հավելել են Քննչական կոմիտեում:
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տունը պատմել է Բայդենի առողջական վիճակի մասին` ինքնաթիռի աստիճաններին նրա ընկնելուց հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն հիանալի է զգում ինքնաթիռի աստիճաններին մի քանի անգամ սայթաքելուց հետո, լրագրողներին ասել է ն...
Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. ամերիկացի զինվորականներ են տուժել
Սիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստ...
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ տեղեկացրել է ՌԴ-ին՝ Իդլիբում Սիրիայի ԶՈՒ մարտերը դադարեցնելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Անկարան Մոսկվային տեղեկացրել է՝ Իդլիբում Սիրիայի զինված ուժ...
Ադրբեջանը COVID-19-ի պատճառով կդադարեցնի հասարակական տրանսպորտի աշխատանքը
Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ստեղծված կարանտինային ռեժիմը երկարաձգվում է մինչեւ հունիսի 1-ը,...