Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան. ամերիկացի զինվորականներ են տուժել
Սիրիայի Դեր Զոր նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, կատարվածի հետևանքով ամերիկացի զինվորկաններ են վիրավորվել:
Հաղորդվում է, որ անհայտ ծագման հրթիռներ են արձակվել ամերիկյան բազայի ուղղությամբ, որը գտնվում է նահանգի հյուսիսային հատվածի գազահանքավայրում:
ԱՄՆ զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժեր» արաբա-քրդական զորամիավորումների հետ միասին անօրինական կերպով վերահսկողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսարևելյան և հյուսիսային հատվածներում՝ Դեր Զոր, Հասակա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են երկրի նավթի և գազի խոշորագույն հանքավայրերը:
Նմանատիպ հոդվածներ
С-400-ների գնման հարցը փակված է. Չավուշօղլու
Թուրքիան պատրաստ է մանրամասն բանակցությունների՝ Միացյալ Նահանգների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին հայ...
Սպիտակ տունը պատմել է Բայդենի առողջական վիճակի մասին` ինքնաթիռի աստիճաններին նրա ընկնելուց հետո
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրեն հիանալի է զգում ինքնաթիռի աստիճաններին մի քանի անգամ սայթաքելուց հետո, լրագրողներին ասել է ն...
Պենտագոնը հերքել է Դեր Զորում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոման մասին լուրը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է սիրիական Դեր Զոր նահանգի գազահանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի հրթի...
6 զոհ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից. մանրամասներ՝ Կոլորադոում տեղի ունեցած կրակոցներից
6 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակից է զոհվել ԱՄՆ Կոլորադո նահանգի սննդամթերքի խանութներից մեկի մոտակայքում գտնվող...