«Հայոց հզոր բանակ»-ը բանակին մեքենաներ նվիրեց, որոնք վերազինվելու են և հատուկ նպատակի ծառայեն

Այսօր «Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը ՀՀ պաշտպանության նախարարությանը 2 ամենագնաց մեքենա նվիրեց:

 

Ծրագրի հիմնադիր Կարեն Հովհաննիսյանի խոսքով մեքենաները հատուկ նպատակի են ծառայելու. «Մեքենաները դեռևս պետք է վերազինվեն, այսպես չեն մնալու: Թե ինչ նպատակի են ծառայելու, փակագծեր չեմ կարող բացել՝ ելնելով մի շարք հանգամանքներից, սակայն կարող եմ նշել, որ դեռևս X քանակությամբ մեքենաներ պետք է ձեռք բերենք՝ նույն նպատակի ու գործն ավարտին հասցելու համար»:

Ծրագրի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենց կողմից փոխանցուները կրելու են շարունակական բնույթ:

Նշենք, որ նախքան մեքենաներ ձեռք բերելը նախագիծը երկար քննարկվել է ինչպես ծրագրի մասնակիցների, այնպես էլ Պաշտպանության նախարարության հետ և վերջինիս կողմից հավանության է արժանացել:

Քաղաքականություն