ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Շիրակի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնար...
ԵՂԱՆԱԿ. Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ մարտի 21-22-ն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարա...
«Եթե դա այդպես լիներ, մենք արդեն փակված կլինեինք». Իլոն Մասկը Tesla էլեկտրամոբիլները լրտեսության նպատակներով օգտագործելու մասին
Tesla էլեկտոմոբիլներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է այն լուրերը, թե իրենց ընկերության արտադրած էլեկտր...
Մահացել է մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը
Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը։ Այդ մասին ֆե...