«Եթե դա այդպես լիներ, մենք արդեն փակված կլինեինք». Իլոն Մասկը Tesla էլեկտրամոբիլները լրտեսության նպատակներով օգտագործելու մասին
Tesla էլեկտոմոբիլներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է այն լուրերը, թե իրենց ընկերության արտադրած էլեկտրական մեքենաները Չինաստանում կամ ցանկացած այլ երկրում կարող են օգտագործվել լրտեսական նպատակներով, գրում է The Guardian-ը:
Առցանց ձևաչափով ելույթ ունենալով Չինաստանի զարգացման ֆորումում`Մասկը մեկնաբանել է շրջանառվող լուրերը, որ Չինաստանի իշխանությունները կսահմանափակեն Tesla էլեկտրական մեքենաների օգտագործումը զինված ուժերի կողմից՝ ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքի պատճառով:
«Մենք ցանկացած տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար ունեն հզոր պատճառ: Եթե Tesla-ի մեքենաներն օգտագործեին Չինաստանում կամ այլուր լրտեսության նպատակներով, մենք արդեն փակված կլինեինք»,-հայտարարել է ձեռնարկատերը:
Բացի այդ, նա նշել է՝ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները՝ ԱՄՆ-ը և Չինաստանը, պետք է ավելի շատ միմյանց վստահեն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Wall Street Joutnal պարբերականը, վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը, հաղորդել էր, որ Չինաստանի կառավարությունն այն կարծիքին է, որ ամերիկյան Tesla արտադրողի էլեկտրական մեքենաները կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգության համար, հետևաբար գեչատեսչությունը կսահմանափակի դրանց օգտագործումը ռազմական, ռազմավարական ձեռնարկությունների աշխատակիցների և պետական գերատեսչությունների աշխատակիցների համար:
Ըստ թերթի, Չինաստանի մի շարք պետական գերատեսչություններ իրենց աշխատակիցներին խնդրել էին այս մեքենաներով աշխատանքի չգալ: Աղբյուրների խոսքերի համաձայն՝ Tesla ավտոմեքենաների տերերին արգելվում է մուտք գործել այն տների տարածքներ, որտեղ բնակվում են ռազմավարական կարևոր ձեռնարկությունների և պետական գործակալությունների աշխատակիցներ: