Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի առաջարկին
Սպիտակ տունը դեռ տեղեկություն չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հնարավոր հետագա զրույցի մասին, սակայն հայտարարում է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ շփումները շարունակվելու են, ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Սպիտակ տան խոսնակին հարցրել են ՝ արդյո՞ք Ամերիկայի իշխանությունները հաշվի կառնեն Ռուսաստանի ղեկավարի առաջարկը ՝ ուրբաթ կամ երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահի հետ զրույց ունենալու հետ կապված:
«Ես կտեղեկացնեմ ձեզ, երբ մտածենք այդ մասին», – պարզաբանել է խոսնակը:
Բայդենի խոսնակը հիշեցրել է, որ Բայդենն արդեն խոսել է նախագահ Պուտինի հետ, բայց կան այլ առաջնորդներ, որոնց հետ նա դեռ չի շփվել:
«Մենք կապ ենք պահպանում Ռուսաստանի կառավարության անդամների հետ, բայց ապագա (ղեկավարների) հանդիպումների մասին ձեզ ասելու բան չունեմ», – ասել է մամուլի խոսնակը:
Նա ավելացրել է, որ «նախագահը վաղը կլինի Վրաստանում և բավականին զբաղված է»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան էր տվել այն հարցին, թե արդյոք նա իր գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է «մարդասպան», և Ռուսաստանի նախագահին սպառնացել է նաև ընտրություններին խառնվել: Ի պատասխան դրա՝ Վլադիմիր Պուտինը Բայդենին մաղթել է քաջառողջություն և ավելացրել, որ այլ մարդկանց գնահատելը նման է հայելու մեջ նայելու։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը հայտարարել է, որ «ինչ-որ մի պահի» կխոսի Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը վստահ է, որ «ինչ-որ պահի» կխոսի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս...
Ադրբեջանը մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է ուղարկել Եվրոպա
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում արդյունահանվող առաջին 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազը Տրանսադրիատիկ խողովակաշարով...
Կրակոցներ Վրաստանի ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ
Այսօր 10 կրակոց է արձակվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա՝ գրում է aliq...
Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի մոտակայքում առկա ռազմական օբյեկտներին ուղղված իսրայելական մի քանի հրթիռ են չեզոքացրել
Սիրիայի ՀՕՊ համակարգերը կրակ են վարել երկրի հարավային շրջաններում նկատված օդային թիրախների ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամ...