Կրակոցներ Վրաստանի ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ
Այսօր 10 կրակոց է արձակվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա՝ գրում է aliq-ը:
Անհայտ անձն ավտոմեքենայից կրակել է շենքի այն հատվածին, որտեղ Նիկա Մելիայի լուսանկարն էր փակցված: Հիշեցնենք` կուսակցության առաջնորդը ձերբակալվել է փետրվարի 23-ին ու գտնվում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:
Միջադեպի ժամանակ գրասենյակում եղել են կուսակցության ներկայացուցիչներ, անվտանգության աշխատակիցներ ու շենքի պահպանմամբ զբաղվող անձնակազմը:
Ականատեսներն ասում են, որ կրակոցները հնչել են սպիտակ «Տոյոտա Քեմրի» մեքենայից: 10 անգամ կրակելուց հետո մեքենան հեռացել է անհայտ ուղղությամբ:
Վրաստանի ՆԳՆ-ը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել` ուրիշի ունեցվածքը վնասելու, հրազենային զենքի ապօրինի ձեռքբերման ու օգտագործման հոդվածներով:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի մոտակայքում առկա ռազմական օբյեկտներին ուղղված իսրայելական մի քանի հրթիռ են չեզոքացրել
Սիրիայի ՀՕՊ համակարգերը կրակ են վարել երկրի հարավային շրջաններում նկատված օդային թիրախների ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամ...
Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի առաջարկին
Սպիտակ տունը դեռ տեղեկություն չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հնարավոր հե...
Պուտինը Մեդվեդևի համար նոր պաշտոն է գտել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին իր տեղակալ է նշանակել գիտության և կր...
Արդյո՞ք Բայդենը պատճառ ունի չճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ahval News
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ստորագրահավաք է սկսել նախագահ Ջո Բայդենի...