Արդյո՞ք Բայդենը պատճառ ունի չճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ahval News
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ստորագրահավաք է սկսել նախագահ Ջո Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի համար, որով կոչ է անում վերջինիս պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Անդրադառնալով Մենենդեսի այս նախաձեռնությանը՝ Ahval News-ի վերլուծաբանը համեմատականներ է տարել նախորդ տարի ԱՄՆ Սենատ հասած բանաձևի չընդունման և այս տարվա նախաձեռնության հավանական հաջողության միջև: «Մի շարք պատճառներ կան՝ հավատալու, որ այս տարի ԱՄՆ նախագահը կարող է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն»,- գրում է հոդվածագիրը:
Ինչպես հեղինակը նկատում է, վերջին տարիներին համաշխարհային կոնսենսուս կա. 32 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի և Բրազիլիայի կառավարող մարմինները ճանաչել են Ցեղասպանությունը:
«Հայող ցեղասպանության հետագա ճանաչմանն ուղղված քայլերը, ինչպես և թուրքական կառավարության դեմ ուղղված ցանկացած այլ գործողություն արևմտյան մայրաքաղաքներում մեծ տարածում է գտել վերջին տարիներին, ինչը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության՝ արտաքին աշխարհում օտարման քաղաքականությամբ և ներքին հակաժողովրդավարական դրսևորումներով»,- ընդգծում է հեղինակը:
«Երբ Էրդողանի ժողովրդավարամետ հեղինակության կերպարն անհետացավ և ավտորիտար գազանը բացահայտվեց, նախագահը մեկ առ մեկ կորցրեց Վաշինգտոնում իր ընկերներին: Թրամփի վարչակազմի օրոք Էրդողանի ունեցած խնդիրները ոչինչ էին և չէին կարող վնասել նրա շահերին»,- գրում է հոդվածի հեղինակն ու հիշեցնում, որ Բայդենն իր նախընտրական արշավում խոստացել էր «աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»:
Աղբյուրը նկատում է, որ որպես մարդ, որը 8 տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, գիտակցում է, որ եթե դրժի իր խոստումը, իր նկատմամբ ճնշում կգործադրվի Կոնգրեսի, մասնավորապես՝ սենատոր Մենենդեսի կողմից, որի աջակցության կարիքը Բայդենն ունի՝ արտաքին քաղաքականությունում հաջողություն ունենալու համար:
Աղբյուրը շեշտում է նաև, որ իր նախագահության ողջ ընթացքում, ինչպես նաև նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բայդենը ոչ մի անգամ զրույց չի ունեցել Էրդողանի հետ:
«Մինչ Էրդողանի հարաբերություններն ԱՄՆ կառավարության և դրա ինստիտուտների հետ պատմական ցածր մակարդակի վրա են գտնվում, այս անգամ ԱՄՆ նախագահը, թվում է, որևէ պատճառ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին Էրդողանի պես դաշնակցի հետ կապերը խզելու համար»,- եզրափակում է պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
Ֆրանսիայում Ալիևի կողմնակիցները փորձել են կտրել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի լեզուն
Ըստ «Кавказский узел»-ի՝ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Մուհամեդ Միրզալին, բլոգերներ Օրդուհան Թեմիրխանի և Թուրալ...
Պուտինը Մեդվեդևի համար նոր պաշտոն է գտել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին իր տեղակալ է նշանակել գիտության և կր...
Ադրբեջանում ձերբակալել են ազգային հերոսի կոչում ունեցող պաշտոնաթող գեներալ-լեյտենանտի
Ադրբեջանում 4 ամսով ձերբակալել են պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ռովշան Աբքարովին: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ...
Ադրբեջանում ձերբակալել են Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» բլոգերին
Դեռևս հայտնի չէ, թե որ հարցում է «համը հանել» հատուկ ծառայությունների հետ համագործակցած ադրբեջանցի բլոգերը։Ադրբեջանում ձ...