
Գյումրիում ձերբակալվել է ենթադրյալ մարդասպանը

Գյումրիի Մուշ 2 թաղամասում դանակի բազմաթիվ հարվածներից մահացել էր 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը։
Գյումրիում սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել է: Ոստիկանության կողմից կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
Կասկածյալը, նախնական տվյալներով, 2007 թվականից հաշվառված է Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնում շիզոֆրենիա ու պարանոյա ախտորոշմամբ։
Հիշեցնենք, որ այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում։ Դանակի բազմաթիվ հարվածներից մահացել է 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը։
Նույն վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ որդին՝ 28-ամյա Արմեն Տոնոյանը։