Դատախազության արձագանքը սկանդալային տեսանյութին

Ինչպես արդեն հայտնել ենք, Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական 126-րդ հենակետում սահմանապահները մնում են անմարդկային պայմաններում: Նրանք պնդում են, որ իրենց ստիպել են հերթապահել առանց պահատուփի ինքնաձիգներով, ավելին, ասել են, որ այդ դիրքը պետք է հանձնվի Ադրբեջանին: Իրենք ստորագրություն են թողել, որ կամավոր են մնում:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այս կապակցությամբ գրել է. «Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։
Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։
     Հ.Գ. Տեսանյութը կից չեմ հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով»։

Քաղաքականություն