Ադրբեջանում ձերբակալել են Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» բլոգերին
Դեռևս հայտնի չէ, թե որ հարցում է «համը հանել» հատուկ ծառայությունների հետ համագործակցած ադրբեջանցի բլոգերը։
Ադրբեջանում ձերբակալել են բլոգեր Աթա Աբդուլաևին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը: Թե ինչում են նրան մեղադրում, դեռ հայտնի չէ։
Աբդուլաևը հայտնի է նրանով, որ 2019 թվականի նոյեմբերին Միլանում մտել է եկեղեցի, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ: Ադրբեջանցին սկսել է բղավել՝ կոչ անելով Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։ Նա նաև մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության» մեջ։
Երբ տղամարդուն փորձում էին եկեղեցուց դուրս հանել, իրարանցում էր առաջացել։
Փաշինյանը խնդրել էր թույլ տալ բլոգերին հանգիստ խոսել։ Այնուհետև վարչապետը մանրամասն, կետ առ կետ պատասխանել էր ադրբեջանցու մեղադրանքներին, որից հետո վերջինս հեռացել էր։
Ավելի ուշ տեղեկություններ էին շրջանառվում, որ Աբդուլաևը որոշ ժամանակ համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում այրվել է Tesla-ի գործարանը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում տեղակայված՝ էլեկտրամոբիլներ արտադրող Tesla գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։...
Իրանը Ռուսաստանի հետ ուղղաթիռներ գնելու պայմանագիր է կնքել
Իրանի Կարմիր մահիկ ընկերությունը (ԻԿՄԸ) հինգշաբթի պայմանագիր է ստորագրել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության հետ՝ փրկար...
Դոնբասում վերսկսվել են մարտերը
Դոնբասի Միխայլովկա (Զոլոտոե -5) գյուղում մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ֆրանսիայում Ալիևի կողմնակիցները փորձել են կտրել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերի լեզուն
Ըստ «Кавказский узел»-ի՝ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Մուհամեդ Միրզալին, բլոգերներ Օրդուհան Թեմիրխանի և Թուրալ...