Հասարակություն
Որտեղից են հայտնվել մեծ թվով նոր տպագրված թղթադրամները. «Հրապարակ»
«Վերջին շրջանում հաճախ ենք լսում, որ շրջանառության մեջ մեծ թվով նոր տպագրված, թարմ թղթադրամներ են հայտնվել։ Ոմանք դա պայմանավորում են 44-օրյա պատերազմով․ լուրեր են շրջանառվում, որ Արցախի բանկոմատներում մեծ քանակի գումար է մնացել կամ անհասկանալի պայմաններում անհետացել։
Մեր հարցին ի պատասխան, թե վերջին շրջանում նոր թղթադրամներ տպագրվե՞լ են արդյոք, Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը պատասխանեց․ «2018 թվականին, երբ շրջանառության մեջ մտան երրորդ սերնդի թղթադրամները, դրանից հետո տպագրություն չի եղել»։ Իսկ գուցե նոր տպագրություն չի եղել, բայց պահուստային ֆոնդի՞ց են թղթադրամներ դրվել շրջանառության մեջ։ Սակայն խոսնակը դա էլ հերքեց»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Հրատապ.Կորած պայմանագրային զինծառայողները գտնվել են. նրանք ողջ են
Կորած պայմանագրային երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է
Ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, 12 հրամանատար, երկու բարձրաստիճան սպաներ թիրախում են. «Ժողովուրդ»
Հայաստանը կստանա կորոնավիրուսի պատվաստանյութ, որից հրաժարվել են Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան ու Իտալիան
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագությունը գերազանցելու համար արագաչափը նկարեց Փաշինյանի մեքենան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5