Թուրքիայում հայտարարել են, որ F-35-ի արտադրությունն անհնար է առանց իր մասնակցության

Թուրքիան շարունակում է ամերիկյան նորագույն F-35 կործանիչների համար բաղադրիչների արտադրությունը, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն նրան հեռացրել է այդ նախագծից՝ ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հանրապետության արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը:

«Ներկայումս մենք հանվել ենք F-35 նախագծից։ F-35 նախագծի ամենանշանակալի դետալներն այժմ արտադրում է Թուրքիան, որոշ դետալներ արտադրում է միայն նա։ Այսինքն, եթե այդ դետալները չարտադրվեն Թուրքիայում, ապա այդ ինքնաթիռների արտադրությունը սկզբունքորեն անհնար է դառնում։ Բայց մենք ոչ մի դեպքում չենք խախտում ստանձնած պարտավորությունները։ Թուրքիայում մինչ օրս շարունակվում է այդ դետալների արտադրությունը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով, Թուրքիայում սպասում են F-35 նախագծի շրջանակներում իր նկատմամբ թույլ տրված անարդարության շտկմանը եւ չեն դադարեցրել աշխատանքը այն պատճառով, որ նա հեռացվել է նախագծից: