Այլ

Պուտինն ու Էրդողանն առցանց ձևաչափով կմասնակցեն Թուրքիայի «Ակկույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը

Պուտինն ու Էրդողանն առցանց ձևաչափով կմասնակցեն Թուրքիայի «Ակկույու» ատոմակայանի 3-րդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցեն Թուրքիայում գտնվող «Ակկույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը, հաղորդում է…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը տեսակոնֆերանսի ձևաչափով կմասնակցեն Թուրքիայում գտնվող «Ակկույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությանը, հաղորդում է ТАСС-ը։

Թուրքիայում երրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը պատմական իրադարձություն է համարվում։ Ըստ կանխատեսումների՝ Թուրքիան, ներդնելով ծրագրում շուրջ 20 միլիարդ դոլար, շինարարության առաջին փուլում միայն շուրջ 8 միլիարդ դոլար շահույթ է կարողանալու ապահովել։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է երրորդ, այժմ՝ կառուցվելիք էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թ., երբ կլրանա Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100֊ամյակը։

Թուրքիայի տարածքում սա առաջին ատոմակայանն է լինելու։ Դրա կառուցումը ռուս֊թուրքական համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ միջպետական պայմանագիր կնքվել էր դեռ 2010 թ.֊ին։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ակկույա նյուքլիըր ընկերությունը, որի բաժնետոմսերը գրեթե ամբողջությամբ պատկանում են ռուսական Ռոսատոմ ընկերությանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250