Փաշինյանն ինչպես է գլուխը բարձին դնում, երբ ձեռքերն արյունոտ են.Գեղամ Մանուկյան

«Իշխանական պատգամավորները դադարել են ՀՀ Ազգային ժողով լինել, նրանք ունեն օրակարգային մեկ հարց, որի շուրջ կարող են որոշում կայացնել Ազգային ժողովում, դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ընդունումն է և հետագա բոլոր գործողություններով»,-«Փաստինֆո»-ի եթերում ասել է ասաց Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանը գիտակցում է, որ Հայաստանի տարածքում հանգիստ քայլել չի կարող, եւ անգամ 200 մետր գնալու համար իրեն շրջապատում է մի քանի հազար ոստիկաններով։

«Ես չեմ պատկերացնում, թե ինքն ինչպես է գլուխը բարձին դնում, երբ ձեռքերն արյունոտ են, մեծ հանցանքներ է գործել սեփական ժողովրդի նկատմամբ և շարունակում է կատարել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր վրաններ է տեղադրել նաեւ Դեմիրճյան փողոցում՝ ԱԺ շենքը վերցնելով շրջափակման մեջ՝ արդյոք կարող ենք եզրակացնելով, որ արդեն անցել են կտրուկ գործողությունների՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Գ. Մանուկյանն ասել է. «Չէէէ, ի՞նչ կտրուկ քայլեր, սրանք ծաղիկներն են»։