Նռնակի պայթյուն և սպանության փորձ Մալիշկա գյուղում
Երեկ՝ մարտի 8-ին, սպանության փորձի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ նռնակի պայթյունից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մալիշկա գյուղի բնակիչ՝ 62-ամյա Մելիք Նազարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալիշկա գյուղի 20-րդ փողոցի իր տան բակից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Նազարյանը ժամը 13։00-ի սահմաններում գյուղատնտսական աշխատանքներ կատարելու և վառելափայտ հավաքելու նպատակով տան բակում կայանած կցորդը փորձել է ամրացնել իրեն պատկանող ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենային, և այդ ժամանակ կցորդի ամրացման կետում մետաղական մալուխով ամրացված նռնակն ընկել և պայթել է։ Պայթյունի հետևանքով նա կրծքավանդակի և վերջույթների շրջանում ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ։
Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են վիրավորի բնակության վայր, որտեղ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են նռնակի օղակ, խողովակաորդ (շտուցեր), մետաղական բեկոր, կցորդիչի անիվից մետաղական բեկորներ, նռնակի ասեղիկ, պայթյունի օջախից 2 կգ հողի մակերևույթ, իսկ տան դիմաց՝ արնանման հետքեր։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական «Պանցիր» -ի վրա 20 Bayraktar է հարձակվել
Թուրքիայի Bayraktar անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվել են ռուսական հրթիռահրետանային «Պանցիր-Ս1»-ի համալիրի վրա,...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն...
Ողբերգական դեպք Լոռու մարզում. նորածին աղջիկը մահացել է. նրա 22-ամյա մայրը գտնվում է ծանր վիճակում
Մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում։ Այդ օրը, ժամը 18։15-ի սահմաններում Ոս...
Ձերբակալվել է Նախիջևանի ներքին գործերի նախկին նախարարը
Ձերբակալվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդով...