Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Գրառումը՝ ստորև.
«ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել այն մասին, որ տվյալ տեսանկարահանումը կատարել են Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն բնակավայրերի հատվածում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված սահմանապահների եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով այնտեղ գտնվող ադրբեջանցի զինծառայողները՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ և նախապես համաձայնեցված երթևեկության ընթացքում:
ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո նոր հարցադրումներ ի հայտ եկան։
Առաջին, ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։
Երկրորդ շարք հարցերը. ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրայանացնել մեր տարածքում։ Միանգամից ասեմ, որ եթե նման թույլատվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։
Երրորդ, որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։
Չորրորդ, արդյո՞ք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյո՞ք ունեցել ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնել»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ մարտի 9-ին կամ 10-ին. «Փաստ»
«Այս օրերին ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և տասնյակ այլ բարձրաստիճան սպաների հայ...
Բացահայտ կասեմ՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ. Ալիև
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագ...
Արցախի նախագահն այսօր հայտարարեց այն, ինչ ժխտում էին նրա մամուլի խոսնակն ու Արցախի ԱԳՆ-ն. ArmDaily
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել էր Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնք: Տեղի բնակիչն...
Ինչ է սպասվում մարտի 16-ից. ՊՆ-ն որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմ...