«Ամբողջ մարզը ահաբեկված է, ռուս խաղապահներ էին եկել Ազատամուտ համայնք և չափագրումներ էին կատարում». Ազատամուտի բնակիչ. Փաստինֆո
«Երկու, երեք օր առաջ տեսանք, թե ինչպես ռուս խաղապահները, երևի 300 – 400 զինվորական կլինեին, եկել էին Ազատամուտ և չափագրումներ էին անում: Ամբողջ մարզն ահաբեկված է, բոլորն այստեղ – այնտեղ պատերի տակ խոսում են, որ Տավուշում սպասվում է այն, ինչ եղավ Սյունիքում, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչը: Վերջինինս անունը չենք հրապարակում նրա իսկ խնդրանքով. Վերջինս անհանգստացած է, որ մարզպետն ու համայնքապետն արդեն հերքել են այս ամենը և չեն ցանկանում բարձրաձայնել ճշմարտության մասին:
Հարցին՝ արդյո՞ք ռուս խաղապահների հետ ադրբեջանցի զինվորականներ նույնպե՞ս կային, ազատամուտցին ո´չ հերքեց, ո´չ հաստատեց. «Հեռվից կանգնած հետևում էինք, թե ինչպես էին ռուս խաղախահները ուսումնասիրում տարածքը, հետ ու առաջ էին գնում, ինչ – որ չափագրումներ էին կատարում: Մոտ չենք գնացել, որ իմանայինք, թե ի՞նչ են խոսում, կամ, թե էլ ովքեր կային հետները, բայց այն, որ մեքենաներով եկել են, շարասյունը եղել է, մի քանի հարյուր հոգով ուսումնասիրել են տարածքն ու չափագրումներ են կատարել, դա բոլորս էլ տեսել ենք», -ասում է Ազատամուտի բնակիչը և հավելում ՝ ինչպես կարո՞ղ ՝է այսքանից հետո մարդ չհասկանալ, թե ի՞նչ է կատարվում, կամ ի՞նչ կարող է սպասվել մեզ:
Հարցի վերաբերյալ «Փաստինֆո»-ն այսօր զրուցել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանի հետ, ով հերքեց այս թեմայով տարածված բոլոր լուրերը. «Այդ ամենը սուտ է, Ազատամուտում ոչ մի ռուս խաղաղապահ կամ ադրբեջանցի չի եկել, ես հերքում եմ այդ լուրերը և չեմ էլ հասկանում, թե ո՞վ և ի՞նչ նպատակներով է այդպիսի լուրեր տարածում՝ ահաբելեկով այստեղ ապրող մարդկանց»: Մարզպետը նույնպես հավատացրել էր, թե չափագրումներ չեն կատարվել: , իսկ թե ռուս սահամանապհները ինչու էին գնացել Ազատամուտի տարածք` ոչ մարզպետը ու ոչ էլ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը չեն պարզաբանել:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար. Tert
Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտա...
Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստանի «Էրեբունի» ռազմակայան
Համացանցում տեղեկություն եւ լուսանկար է տարածվում, որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստան...
Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում ադրբեջանցի սահմանապահներն, որոնք անցել են Կապանով և տեսագրել ճանապարհը
Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայ...