Թուրքիայում ավիաաղետի հետևանքով զոհված թուրք զինծառայողների թիվը հասել է 11-ի

Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված թուրք զինծառայողների թիվը հասել է 11-ի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ հաղորդվում էր 9 զոհի և 4 վիրավորի մասին:

Հաղորդվում է, որ կործանվել է Cougar տեսակի ուղղաթիռը, որը Բինգյոլից ուղևորվելիս է եղել Դատվան: Թռիչքը մեկնարկել է ունեցել 14:55-ին, ուղղաթիռի հետ կապը կորել է 15:25-ին:

Որոնումներ են սկսվել CN-235 ինքնաթիռով և անդաչուներով: Արդյունքում պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:

Վթարի զոհերից մեկը դարձել է Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըգի ութերորդ կորպուսի հրամատար, գեներալ Օսման Էրբաշը:

Քաղաքականություն