ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցների խիստ պահպանմանը. նախարար

Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է՝ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց և ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը:

«Երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից մենք ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է, եթե մենք հունվար-փետրվարի ամսի սկզբներին ունեինք ընդհանուր թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա ինչպես տեսնում ենք, մենք արդեն ունենք 16 տոկոս և մեր կանխատեսումներով այս թիվը հաջորդ շաբաթ կավելանա»,- ասաց Ավանեսյանը։ 

Նա նշեց, որ պիտի վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցների խիստ պահպանմանը։ 

«Այսօր արդեն վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալան աշխատանքները, ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը և ընթացս կավելացնենք մահճակալների թիվը։ Հիվանդությունը ունի մոտ 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք»,- ասաց Ավանեսյանը։ 

Ավանեսյանը հավելեց, որ մարտի 8-ի հետ կապված շարժը առևտրի կենտրոններում, հյուրանոցներում ավելանալու է, և հորդորեց հստակ հսկողություն իրականացնել հյուրատներում, առևտրի կենտրոններում, տրանսպորտում, որ կանխարգելիչ միջոցառումները պահպանվեն:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ