Ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել։ Այդ մասին նա հայտարարեց ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

 

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։  Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երեւի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա։

Նա որպես օրինակ բերեց իր նախագահության տարիները, հիշեցնելով, որ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը տնտեսական նշանակալի հավողություններ է ունեցել։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, նա իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել դրանց։

 

Քաղաքականություն

Պատահարներ