«Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք, Արցախի 70% տարածքների կորստի համար, ի վերջո ցավ ապրո՞ւմ եք ». Աննա Կոստանյան
Արդյո՞ք ձեր կառավարությունն, իշխանությունն ապահովվում է Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետևյալ դրույթների կենսագործումը՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, և եթե ապահովվում եք, ապա ինչպե՞ս եք ապահովվում ՀՀ Սահմանադրության նախաբանով ամրագրված քաղաքացիական համերաշխությունը Հայաստանում. ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանին:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այն, ինչ գրված է Սահմանադրության նախաբանում, ՀՀ և Կառավարության պարտականությունն է իրագործել. «Սահմանադրության նախաբանն ուղենիշ է պարունակում ամբողջ Սահմանադրության համար, այն սահմանադրական արժեքներ է սահմանում, որին Կառավարությունը պետք է հավատարիմ մնա»:
Աննա Կոստանյանն ընդգծեց, որ հարցը ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, և ավելացրեց, որ հռետորական հարց է ցանկանում հնչեցնել Փաշինյանին. «Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված մեր հազարավոր զինվորականների, հայրենակիցների, Արցախի Հանրապետության 70 տոկոս տարածքների կորստի համար, խղճի խայթ զգո՞ւմ եք և, ի վերջո, ցավ ապրո՞ւմ եք»:
Նմանատիպ հոդվածներ
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...