Հասարակություն
Ո՞րքան կտևեն տեղումները հանրապետության տարածքում. եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում մարտի 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
[9ce422431ed0a90f951f74be8326cc7a.jpg]
Եղանակը Երևանում
[c308fe75f8dab17d36f7e6ebb94367a0.jpg]