Նոր մանրամասներ Կոտայքի մարզում Տեր Կյուրեղի ողբերգական ավտովթարից. պարզվել է՝ վարորդը եղել է մեկ այլ քահանա
Նոր հանգամանքներ են ի հայտ եկել երեկ, մարտի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մոտ 100 մետր ձորը գլորված Ople Zafira-ն վարել է Երևանի բնակիչ 62-ամյա Յակոբիկ Մ․-ն, ով «Սուրբ Կաթողիկե» եկեղեցու քահանա է։
Վթարի հետևանքով էլ ուղևորներից՝ Երևանի բանկիչ 74-ամյա Լուրա Օ.-ն մարմնական վնասվածքներով վարորդի հետ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Տալյանը տեղում մահացել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները մոտ 1 կմ ոտքով դին պատգարակով մոտեցրեցին օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում 35-ամյա կնոջ մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի տնօրենն է
ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրա...
Թալանել են Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան
Երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 68-ամյա Սուրիկ Կոստանյան...
«Սիրահարների այգում», կողոպտել են հայտնի ցուցարար Վարդգես Գասպարիին
Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչութուն է դիմել Երևանի բնակիչ Վարդգես Գասպարին և հայտնել, որ փետրվարի 25...
Ռուսական «Պանցիր» -ի վրա 20 Bayraktar է հարձակվել
Թուրքիայի Bayraktar անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվել են ռուսական հրթիռահրետանային «Պանցիր-Ս1»-ի համալիրի վրա,...