Թալանել են Գևորգ Կոստանյանի հոր ավտոմեքենան
Երեկ՝ մարտի 2-ին, ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 68-ամյա Սուրիկ Կոստանյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։00-ից մինչև 17։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վրա ամրացված 77 GD 777 համարանիշները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Կոստանյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահն է, իսկ նրա որդին՝ Գևորգ Կոստանյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազն է։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Կոտայքի մարզում Տեր Կյուրեղի ողբերգական ավտովթարից. պարզվել է՝ վարորդը եղել է մեկ այլ քահանա
Նոր հանգամանքներ են ի հայտ եկել երեկ, մարտի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես...
«Սիրահարների այգում», կողոպտել են հայտնի ցուցարար Վարդգես Գասպարիին
Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչութուն է դիմել Երևանի բնակիչ Վարդգես Գասպարին և հայտնել, որ փետրվարի 25...
Երևանում 35-ամյա կնոջ մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի տնօրենն է
ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրա...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն...