Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից.Սեյրան Օհանյան
Զինված ուժերի հայտարարությունը ռազմական հեղաշրջման հետ որևէ կապ չունի: Բանակի ղեկավար կազմը միացել են ժողովրդի կոչին, իսկ ժողովուրդը տեսնում է, որ պարտությունից հետո իշխանափոխություն է պետք: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ընգծելով, որ պետական կառավարման ձախողումներն են բերել պարտության.
«Պատերազմի ժամանակ բանակին հարվածներ եղան թիկունքից՝ բանակը չհամալրվեց, ողջ ազգը չմոբիլիզացվեց: Այսօր իշխանությունը, ամբողջությամբ օգտագործելով վարչական ռեսուրսները հավաքում են ժողովրդին Երևանի փողոցներում, բայց այդ ամենը պատերազմի ժամանակ չարեցին»,-մեզ հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպ...
Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձն ունի երկու ելք. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայ...
ԱԱԾ տնօրենը արդեն դուրս է եկել Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից
24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասե...