Ովքեր են առավոտյան եղել Նիկոլ Փաշինյանի մոտ և ինչ են որոշել. «Ժողովուրդ»
Երեկ, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ վե՛րջ թավիշին, ուժային կառույցներում շունչները պահած սպասում էին, թե երբ են ստանալու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, տեղակալներին, գեներալներին ու գնդապետներին ձերբակալելու որոշումները:
«Ժողովուրդ» օրաթերթը ուժային կառույցների իր աղբյուրներից պարզեց, որ ե՛ւ ՀՀ դատախազությունից, ե՛ւ ՀՀ քննչական կոմիտեից, ե՛ւ ԱԱԾ-ից ՀՀ կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որեւէ հրամանի: Ավելին, բացատրել են, որ ռազմական դրության պայմաններում որեւէ դեպքում Օնիկ Գասպարյանին կամ որեւէ այլ զինվորականի չեն ձերբակալի, չեն միջնորդի ձերբակալության համար, հետեւաբար ՀՀ կառավարությունը հասկացել է, որ ուժային կառույցներից միայն փոքրիշատե իրենց վերահսկողության տակ է մնացել ՀՀ ոստիկանությունը, սակայն ոստիկանությունն էլ զինվորականներին ձերբակալելու իրավունք չունի, ռազմական ոստիկանությունն էլ դժվար թե գնա այդ համարձակության:
Օ. Գասպարյանը, նրա տեղակալները եւ հայտարարությանը միացած հինգ կորպուսների հրամանատարները կշարունակեն պաշտոնավարել եւ ապահովել մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ ներքաղաքական զարգացումները դեռ կշարունակեն ծավալվել:
Հավելենք, որ ուժային կառույցների աշխատակիցների պնդմամբ՝ զինված հեղաշրջման փորձ չի եղել, քանի որ ԳՇ պետը, բացի հայտարարությունից, որեւէ քայլ չի արել, զինված գործողություն չի արել իշխանության յուրացման համար, հետեւաբար ապօրինություն կլինի նրան ձերբակալելը։Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը ։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որտեղ նշվում է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահան...
Գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձն ունի երկու ելք. Վիգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.«Երբ երկրի Զինված ուժերի ողջ վերնախավը հանրայ...
ԱԱԾ տնօրենը արդեն դուրս է եկել Օնիկ Գասպարյանի աշխատասենյակից
24news-ի տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը արդեն դուրս է եկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասե...
ԱԱԾ տնօրենը փորձում է ճնշում գործադրել Օնիկ Գասպարյանի նկատմամբ
Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են:Ըս...