Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց ողջունել իր հրաժարականը պահանջողներին՝ ծափողջույններով

Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ անցավ Ազատության հրապարակի դարպասների կողքով, որտեղ հավաքվել են իր հրաժարականը պահաջողներն ու բացանակչում էին «Նիկոլ, Դավաճան»։ 

Փաշինյանը բարձրախոսով դիմեց իր աջակիցներին, ասաց, որ պետք չէ իր հրաժարականը պահանջողներին վիրավորել, նշեց, որ նրանք ևս քաղաքացիներ են, իրենց եղբայրները։ Կոչ արեց ողջունել իր հրաժարականը պահանջողներին՝ ծափողջույններով։ 

«Իշխանությունը խլելու որևէ փորձ չի հաջողվի»,- ասաց Փաշինյանն ու նշեց, որ որ որոշելու իրավունքը միայն ժողովրդինն է։ 
Անցնելով Ամիրյան ու Մեսրոպ Մաշտոց փողոցներով վարչապետն ու աջակիցները քայլում են Սայաթ-Նովա փողոցով։ Վարչապետը նաև հայտնեց, որ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներ ու առաջարկեց մեկ րոպե բացարձակ լռության պայմաններում քայլեն։ 

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ 16։00-ին է հրապարակում ելույթ ունենալու, սակայն նախատեսվածից երկու ժամ շուտ իջավ ու ոստիկանական խմբերի շարասյունով շրջապատված ինքնաբուխ քայլերթ իրականացրեց։ 
Հայրենիքի փրկության շարժումն էլ հայտարարել էր, որ 15։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։

Քաղաքականություն

Պատահարներ