Անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել, աղետալի հետևանքների. Դատախազության հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցիալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով: Այս մասին հայտարարություն է տրածել Հայաստանի գլխավոր դատախազությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:
ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:
ՀՀ դատախազությունն զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:
Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...