Վարդանյանի այցից հետո ԱԺ աշխատակազմը պատգամավորներին դեղին զգուշացում է արել. «Հրապարակ»
«Աղվան Վարդանյանի՝ խորհրդարան այցը ԱԺ ղեկավարությանն այնքան է անհանգստացրել, որ անմիջապես հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրություն է ուղարկել պատգամավորներին՝ հորդորելով «անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով», պահպանել ԱԺ նախագահի՝ 2019-ի մի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները, մասնավորապես՝ «տվյալ հարկին համապատասխանող ամրաքարտով եւ միանգամյա մուտքի անցագրով այցելուների տեղաշարժը պահպանվող օբյեկտի այլ հարկերով եւ այլ աշխատասենյակներով, առանց հայտատուի ուղեկցման, արգելվում է»:
Պատգամավորներից մեկն ասաց, որ ուղիղ ասվել է՝ ով անցագիր է իջեցրել, պարտավոր է դիմավորել՝ սկսած ԱԺ մուտքից, ուղեկցել, չթողնել, որ միայնակ տեղաշարժվի, առավել եւս հակաիշխանական հարցազրույցներ տա հյուրը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան
Մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե միանվագ, այլ տեւական հասկացությ...
Անժելա Էլիբեգովան դուրս եկավ ԱԱԾ-ից. ի՞նչ են առգրավել իրենից
Բացի Կարեն Բեքարյանից ու Արա Սաղաթելյանից ԱԱԾ-ում էր նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:Քիչ առաջ նա դուրս եկավ ԱԱԾ-ից ու...
Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր. Շ. Հարությունյան
«Սերժն էդքան խոսաց-խոսաց, մի հատ չխոսաց Ռուսաստանի դավաճանական պահվածքի մասին։ Մի անգամ չնշեց, որ Ֆրանսիան մեզ առաջարկել...
Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, Կարեն Բեքարյանի խորհրդով. Ֆարմանյան
Չիմացողների համար ասեմ. առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին Արցախ տարել եմ ես՝ 2012 թ. աշնանը, Կարեն Բեքարյանի խորհրդով, որպես...