Քաղաքականություն

Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, այն դեռեւս չի հաստատվել, բայց դրական արձագանքներ կան . «Ժողովուրդ»

Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, այն դեռեւս չի հաստատվել, բայց դրական արձագանքներ կան . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:Բանն այն է…

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ կարծես թե արդեն հստակ է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լքելու է Հայաստանը ու տեղափոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Բանն այն է, որ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:


Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մակունցի ագրեմա­նը դեռեւս չի հաստատվել, բայց ԱՄՆ-ից դրական արձագանքներ կան, Մակունցի կենսագրությունը անբիծ է, ու նորմալ են վերաբերվել նրա՝ դեսպան նշանակվելուն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ մինչեւ ամառ Լիլիթ Մակունցն արդեն կլքի իրենց ու կհեռանա Հայաս­տանից: Խմբակցությունում այդքան էլ ոգեւորված չեն այս որոշումով քանի որ, շատերի կարծիքով, Մակունցին հաջողվել էր որպես խմբակցության ղե­կավար շատ հարցերին լուծումներ գտնել:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վա­րուժան Ներսիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Ներսիսյանը համարվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչի համար էլ, կարծես թե, իշխանություններ նպատակ ունեն նրան հեռացնել այդ պատասխանատու պաշտոնից»:

Նմանատիպ հոդվածներ

Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան

Մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե միանվագ, այլ տեւական հասկացությ...

Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր. Շ. Հարությունյան

«Սերժն էդքան խոսաց-խոսաց, մի հատ չխոսաց Ռուսաստանի դավաճանական պահվածքի մասին։ Մի անգամ չնշեց, որ Ֆրանսիան մեզ առաջարկել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250