ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը 9-րդ դասարանի դասագրքից պահանջել է հեռացնել «Արևելյան Հայաստան»-ի մասին պատմող էջերը

Այն փաստը, որ Ռուսաստանի կրթության նախարարությունը հաշվի է նստել Ադրբեջանի դեսպանատան հետ և ստիպված 9-րդ դասարանի համար պատմության դասագրքից հեռացնել է «Արևելյան Հայաստանին» վերաբերող պատմական էջերը աղաղակող և ամոթալի է և՛ գիտական արժանահավատության, և՛ ռուսական կրթական համակարգի համար: Այս մասին գրում է infoteka24.ru-ն: 

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դասագրքի հեղինակներին (Լյաշենկո, Վոլոուբուեւ, Սմիրնով) մեղադրել է որոշակի պատմական փաստերի խեղաթյուրման մեջ՝ հատկապես «Արևելյան Հայաստան» եզրույթը կիրառելու մեջ: 

Թե կոնկրետ ինչ պատմական փաստերի խեղաթյուրում է, անհասկանալի է: Ինչ վերաբերում է «Արևելյան Հայաստան»  տերմինի օգտագործմանը, ապա այն հայտնի է աշխարհին մեր թվարկության 4-րդ դարից ՝ 387 թվականին,  Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև Հայկական թագավորության բաժանումից հետո։

Քաղաքականություն