«Փաստորեն, մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին». նախկին իմքայլական պատգամավոր
Փաստորեն, մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի Զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են: Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ, մենք տեսնում ենք, որ կա հստակ հուշագիր, հստակ կետով, և ես չգիտեմ, թե ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոսելով Սյունիքի անվտանգության և նոր տարածքներ կորցնելու վտանգի մասին:
Աննա Գրիգորյանը նշեց, որ եթե հնարավոր չլինի չեղարկել այդ կետերը, ապա հնարավոր չի լինի պահպանել Սյունիքի անվտանգությունը: «Այնտեղ կետ կա նաև Դավի Բեկ, Գորիս և Կապան ճակատային ճանապարհների համատեղ օգտագործման մասին»:
Ըստ նրա՝ ակնհայտորեն ամեն օր երևում է, որ կա երրորդ հուշագր, որն իրականացվում է և որևէ հիմք չկա դրան չհավատալու: «Իհարկե, գոյություն ունի: Էլ ի՞նչ նոր զիջումներ պետք է անենք, Սյունիքում այլևս զիջելու բան չկա, և քաղաքացիները վախենում են, որ կարող են GPS-ով գալ ու սահմանազատում անել»,- ասաց նա և հավելեց, որ սյունեցիները պնդում են, որ ամենօրյա իրենց անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ ոչ բոլոր տեղերում են, որ հայ կամ ռուս սահմանապահներ են կանգնած:
«Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում, որ մարդիկ տանը հանգիստ քնեն կամ երեխաները բակում խաղան: Իրենք իրենց ձեռքին էլ պետք է համապատասխան զենք ունենան: Իհարկե, ընթացակարգերը կհասկացվեն և հստակ կլինի, թե ովքեր կարող են ձեռք բերել զենք, ինչպիսի պայմաններում»,- ասաց նա և հավելեց, որ շուտով Սյունիքում մի քանի գյուղ ևս սահմանապահների հսկողության տակ կանցնեն: «Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել, այս պահին էլ այլ պատգամավորների հետ նախաձեռնություն եմ մշակում, որպեսզի սահմանամերձ գյուղերում տրվեն լրացուցիչ արտոնություններ: Սահմանապահների թիվը դեռ պետք է ավելի ավելանա»,- ամփոփեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտար...
Նախագահը անձամբ է այցելել ԳՇ ` Օնիկ Գասպարյանին հանդիպելու համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օ...
Փորձագետը խոսել է առաջիկայում` Ադրբեջանին սպասվող պատժի մասին
Տարածաշրջանում նոր իրողություններով պայմանավորված թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան փորձում են առավելագույնս օգուտ քաղել նոր ի...
Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հ...