Արտահերթ ընտրությունները կանցկացվեն միայն մի դեպքում. «Ժողովուրդ»
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն արդեն ԵԽ Վենետիկի հանձնաժողով են ուղարկել «Ընտրական օրենսգրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ մեր տեղեկությունների՝ մարտին եվրահանձնաժողովը նիստ ունի, որի ժամանակ էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ՀՀ ԸՕ փոփոխությունները, ու եվրոպական այդ կառույցը կներկայացնի իր դիրքորոշումը:
Իշխանությունները նպատակ ունեն մինչեւ խորհրդարանի գարնանային նստաշրջանի ավարտը նախագիծը քննարկել, ընդունել եւ ունենալ իրենց «սրտի» Ընտրական օրենսգիրքը, ինչի համար էլ շտապողականություն են դրսեւորել այս հարցում: Իշխանություններն առաջին հերթին նպատակ ունեն ձերբազատվելու «կայուն մեծամասնություն» ձեւակերպումից, որը եղել է նախորդ իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների ժամանակ ներմուծված տերմին:
Բայց գործող իշխանություններին այդքան հեշտ չի լինելու «կայուն մեծամասնություն» տերմինը հեռացնել ԸՕ-ից, քանի որ այն ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք է Սահմանադրական փոփոխություններ եւս իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն սահմանադրական փոփոխությունները իրականացնել արդեն խորհրդարանական ընդդիմության միջոցով:
Բանակցություններ կվարեն, ու եթե իշխանություններին հաջողվի մինչեւ ամառ ԸՕ այս փոփոխություններն իրականացնել Վենետիկի հանձնաժողովի «ok»-ը ստանալուց հետո, ապա կմտածեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության ու տարբերակների մասին:
Իսկ մինչեւ ընտրական օրենսգիրքը չկարվի նոր իշխանությունների հագով, նրանք չեն պատրաստվում ընտրություններ իրականացնել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Գաղտնի հանդիպումը, որի մասին Արմեն Աբազյանը պայմանավորվել էր վերջերս Մոսկվայում, տեղի կունենա մոտ օրերս՝ շփման գծում՝ Մատաղիսից ոչ հեռու. Մինասյան
Մենք բոլորս տեսնում ենք, որ պատերազմը չի ավարտվել: Մենք հասկացանք, որ պարտությունը ոչ թե միանվագ, այլ տեւական հասկացությ...
Քոչարյանի հետ 10 մարդ սպանեցիք հանուն աթոռի, բայց որ իմացար Նիկոլը դավաճանություն է անում, ինչի՞ դեմ չգնացիր. Շ. Հարությունյան
«Սերժն էդքան խոսաց-խոսաց, մի հատ չխոսաց Ռուսաստանի դավաճանական պահվածքի մասին։ Մի անգամ չնշեց, որ Ֆրանսիան մեզ առաջարկել...
ԲՀԿ-ն ինձ համար զսպաշապիկ էր. Գևորգ Պետրոսյան
Ես հրաժարվել եմ ԲՀԿ խմբակցությունից ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ անձնական խնդրից ելնելով, այլ քանի որ ես ըմբոստ մարդ...