ՔՊ-ն բանակցում է Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն. «Հրապարակ»
«Իշխանական աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերից շուտ արտահերթ ընտրություններ չի անցկացնի։ Նա ապասում է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ կփորձարկի իր ուժերը, կհասկանա՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, ինչպե՞ս գնալ, ե՞րբ։
Տեղեկություններ կան, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ն արդեն բանակցում է գործող քաղաքապետ, ճակատին մի քանի կուսակցության անուն դաջած Սամվել Բալասանյանի հետ, որ նա դառնա իրենց թեկնածուն։
Քանի որ լուրեր կան, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Վարդան Ղուկասյանին առաջ մղել՝ որպես Գյումրիի քաղաքապետ, իսկ նրան համարժեք այլընտրանք կարող է լինել միայն Բալասանյանը։
Երեկ նրանց հետ զրուցել չհաջողվեց, Ղուկասյանի մերձավորներից մեկն ասաց, որ նա դեռ որեւէ «շարժ» ցույց չի տվել։ Հիշեցնենք, որ մամուլում լուրեր կային, որ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում նախընտրում է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի թեկնածությունը։ Մինչեւ աշուն էլի անուններ ասպարեզ կգան»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ ինչ - որ չակերտներ պետք է բացի, ուրեմն թող բացի, մենք էլ կիմանանք, թե ո՞րն էր խմբակցությունը լքելու նրա որոշման պատճառը, ԲՀԿ-ում բոլորն ապշած են. Արման Աբովյան
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն անսպասելի է եղել ԲՀԿ-ի համար,- «Փաստինֆո»-ի հե...
ԲՀԿ-ն ինձ համար զսպաշապիկ էր. Գևորգ Պետրոսյան
Ես հրաժարվել եմ ԲՀԿ խմբակցությունից ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ անձնական խնդրից ելնելով, այլ քանի որ ես ըմբոստ մարդ...