Ինչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ. մանրամասներ. «Ժողովուրդ»
«ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին:
Իհարկե, պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը տեւական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տեւական ժամանակ կորել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար:
Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է եւ պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը: Չի բացառվում, որ նրանից պահանջվի վայր դնել նաեւ մանդատը: Բայց Պետրոսյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր զարգացումեր լինել»,-գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ ինչ - որ չակերտներ պետք է բացի, ուրեմն թող բացի, մենք էլ կիմանանք, թե ո՞րն էր խմբակցությունը լքելու նրա որոշման պատճառը, ԲՀԿ-ում բոլորն ապշած են. Արման Աբովյան
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն անսպասելի է եղել ԲՀԿ-ի համար,- «Փաստինֆո»-ի հե...
ԲՀԿ-ն ինձ համար զսպաշապիկ էր. Գևորգ Պետրոսյան
Ես հրաժարվել եմ ԲՀԿ խմբակցությունից ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ անձնական խնդրից ելնելով, այլ քանի որ ես ըմբոստ մարդ...