Թուրքական բանակի Leopard 2A4 տանկերը կունենան լրացուցիչ T1 զրահ
Թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերության բալիստիկ պաշտպանության կենտրոնն արդիականացնում է թուրքական բանակի Leopard 2A4 տանկերը՝ տեղական արտադրության լրացուցիչ T1 զրահով։ Արդիականցված 2 միավոր տանկ Թուրքիայի զինված ուժերին է փոխանցվել դեռևս 2020 թ. դեկտեմբերին, նշում է Razm.info- ն:
Այս մասին հայտնում է թուրքական SavunmaSanayiST մասնագիտացված կայքը։ Նախատեսվում է 2021 թ․ ընթացքում արդիականացնել և բանակի սպառազինությանը փոխանցել ևս 40 միավոր արդիականացված Leopard 2A4 տանկ։
Արդիականացված Leopard 2A4 տանկ
Նշենք, որ 2018 թ․ հունվարին Սիրիական Աֆրինում քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ֆոնին Գերմանիայի կառավարությունը դադարեցրել էր Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում առկա գերմանական արտադրության Leopard տանկերի արդիականացման ծրագիրը: Դրանից հետո թուրքական Roketsan ընկերությունը սկսել էր այդ տանկերի արդիականացման համար աշխատանքները։
Հավելենք, որ Leopard տանկերը թուրքական բանակի հիմնական մարտական տանկերն են: Դրանք գործածվել են նաև Սիրիայի հյուսիսում «Եփրատյան վահան» ռազմագործողության ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
Արցախում աճուրդի են ներկայացվել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք ավտոմեքենաներ
Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփակա...