Փաշինյանը ստուգումների «զենքով» Արսեն Թորոսյանին պահել է իր կողքին. «Հրապարակ»
«Մեկ ամսից ավելի է՝ Պետական վերահսկողական ծառայությունը Covid-19-ի գծով ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում՝ նախարարություն, բուժհաստատություններ։
Ստուգում են, թե համավարակի համար բյուջեից եւ դրսից ուղարկված ֆինանսական աջակցության միջոցները որքանով են արդյունավետ օգտագործվել։ Ստուգումները դեռ չեն ավարտվել, ՊՎԾ պետը երեկ մեզ ասաց, որ չի կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք, երկար գործընթաց է, ստուգումներին կհաջորդի հաշվետվությունը վարչապետին։ Այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Կան տեղեկություններ, որ վարչապետին ենթակա մարմնի կողմից նման ստուգումների պատճառը եղել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարականը, որի մասին նախապես տեղեկացված է եղել Փաշինյանը։ Թորոսյանը ցանկացել է ընդհանրապես հեռանալ իշխանությունից, սակայն Նիկոլ Փաշինյանը ստուգումների «զենքով» նրան պահել է իր կողքին։
Որքան ժամանակ կմնա, այդքան ժամանակ ստուգումների արդյունքները «չեն հրապարակվի»։ Տեղեկացանք նաեւ, որ Հաշվեքննիչ պալատն էլ է օրերս ստուգումներ սկսել առողջապահության համակարգում, սակայն դրանք պլանային են՝ նախապես ծրագրված, ուստի ՊՎԾ-ի հետ ուղղակի համընկել են»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք. Սերժ Սարգսյանը թիվ հրապարակեց անօդաչուների մասին
Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև...
Սերժ Սարգսյանն ասաց, թե ում պրոեկտն է Նիկոլ Փաշինյանը
Մենք նախկին նախագահներով ունեինք այդպիսի ցանկություն: Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հետ հ...
Հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահ Օբաման ու ասաց, որ շատ է խրախուսում, որպեսզի մենք արիություն ցուցաբերենք ու ստորագրենք փաստաթուղթը. Սերժ Սարգսյան
Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ փաստաթուղթը ստորագրելուց, թեև արդեն 2011 թվականի հունիսի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ստ...
Պարոն Պետրոսյանը հայտարարել է, որ ինչ - որ չակերտներ պետք է բացի, ուրեմն թող բացի, մենք էլ կիմանանք, թե ո՞րն էր խմբակցությունը լքելու նրա որոշման պատճառը, ԲՀԿ-ում բոլորն ապշած են. Արման Աբովյան
ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն անսպասելի է եղել ԲՀԿ-ի համար,- «Փաստինֆո»-ի հե...