ՏԵՍԱՆՅՈՒԹ. 38 համարի երթուղին աշխատանքը վերսկսեց նոր շարժակազմով
Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ: Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործենք և դրա մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է քաղաքապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քայլում են դեպի Շուշի. ապացույց, որ Շուշին հանձնվել է. Արշակ Զաքարյան
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսակադրեր՝ նշելով. «Ապացույց, որ Շուշին հանձնվել է»: Հիշեցնենք՝ ավելի վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փաստաթղթեր են հայտնաբերվել Ադրբեջանի հանձնած մարմինների մոտ. Ղուկասյանն անուններ հրապարակեց
Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հանձնած 106 մարմիններից մի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Քաշաթաղում ներկա է գտնվել նոր ՀԷԿ-ի բացմանը
Երեկ, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ կատարած այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական կողմը 185 տոննա հումանիտար օգնություն է հատկացրել Ադրբեջանին՝ Քարվաճառի հատվածում
Ռուս խաղաղապահները 25 KamAZ ռազմական մեքենայով և 185 տոննա բեռ են առաքել Քելբաջարի շրջան (արտադրող կայաններ,...