Ռուսաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում
Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում սկսվել են Ռուսաստանի և Իրանի երկօրյա ռազմածովային զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ բալթյան նավատորմին:
«Զորավարժությունների տարածքում օրվա ընթացքում ռուս և իրանցի նավաստիները հրետանային կրակ են արձակել վերջրյա թիրախների ուղղությամբ: Գիշերային ժամերին ռուսական և իրանական նավերը լույսի ազդանշանների փոխանակման և անպաշտպան հատվածում գտնվող նավերի հակադիվերսիոն պաշտպանության վարժություններ կանցկացնեն»,- ասված է Բալթյան նավատորմի հայտարարության մեջ:
Փետրվարի 16-ին ռուս և իրանցի նավաստիները կմշակեն համատեղ մանևրելու դրվագներ՝ ազատելով ծովահենների կողմից առևանգված առևտրական նավը, ինչպես նաև աղետալի վիճակում գտնվող նավի վրա պայմանական հրդեհը մարելով:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները, որոնք առաջընթաց են գրանցում դեռև...
Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում
Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հրթիռակոծվել է իրաքյան Էրբիլի օդանավակայանը
Մեկ մարդ զոհվել է, ևս 6-ի վիրավորվել են իրաքյան Էրբիլում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է Из...
ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահա...