ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հրթիռակոծվել է իրաքյան Էրբիլի օդանավակայանը
Մեկ մարդ զոհվել է, ևս 6-ի վիրավորվել են իրաքյան Էրբիլում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով «Անսասան վճռականություն» գործողության պաշտոնական ներկայացուցիչ Ուեյն Մարոտտոյին:
Իր խոսքով՝ սպանվել է 1 քաղաքացիական աշխատակից, 5-ը տուժել են, վիրավորում է ստացել նաև 1 ԱՄՆ զինծառայող:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ հարձակման հետևանքով տուժել է 2-3 քաղաքացիական անձ:
Փետրվարի 15-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանի տարածքը հրթիռակոծության է ենթարկվել: Լրագրողների խոսքով՝ հինգ հրթիռ է ընկել օդանավակայանի հարակից տարածքում, որոնցից երկուսը գտնվում էին ամերիկյան ռազմաբազայի անմիջական հարևանությամբ, իսկ մյուսը ՝ Չինաստանի դեսպանատան մոտակայքում գտնվող բնակելի տարածքում:
«Ալ Սումա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հարձակման թիրախը ամերիկյան ռազմաբազան է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները, որոնք առաջընթաց են գրանցում դեռև...
Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում
Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը վե...
Ռուսաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում
Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում սկսվել են Ռուսաստանի և Իրանի երկօրյա ռազմածովային զորավարժու...
ԵԱԿՀ համանախագահները խոսել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնության Իգոր Պոպովը, Ֆրանսիայի Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահա...