Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում
Թուրք-ամերիկյան նոր սկանդալ է հասունանում: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը վերջին սրացման ֆոնին հեռախոսազրույց են ունեցել: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամների կողմից թուրքերի սպանության առթիվ, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Անկարային կոչ է արել հրաժարվել ռուսական C-400-ներից:
Իրաքի հյուսիսում կատարված գործողության ընթացքում թուրք զինվորականները գտել են իրենց 13 քաղաքացիների դիակները: Թուրքիան դրանում մեղադրեց Քրդական աշխատավորական կուսակցությանը: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց, որ խստորեն դատապարտում է սպանությունը, եթե «դրան Քրդական աշխատավորական կուսակցության մասնակցությունը հաստատվի»:
Էրդողանը քննադատեց ԱՄՆ դիրքորոշումը, նշեց, որ ԱՄՆ-ն ՔԱԿ-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն, սակայն շարունակում է համագործակցել Սիրիայի քրդերի հետ, մինչդեռ Անկարայում քրդական կազմակերպությունները համարում են փոխկապակցված:
«Եթե մենք շարունակում ենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ դաշնակցային հարաբերությունները, ապա դուք չեք կարող կանգնել ահաբեկիչների կողքին: Դուք պատասխանատվություն եք կրում 13 անզեն անմեղ մարդկանց ստոր մահապատժի համար»,- հայտարարել է Էրդողանը:
Ի դեպ, քրդերը տեսանյութ են տարածել, որից ակնհայտ է դառնում` թուրք զինվորականներն իրենք են սպանել իրենց հայրենակիցներին:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է ընդլայնել ռազմական գործողությունները, որոնք առաջընթաց են գրանցում դեռև...
Ռուսաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում
Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում սկսվել են Ռուսաստանի և Իրանի երկօրյա ռազմածովային զորավարժու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հրթիռակոծվել է իրաքյան Էրբիլի օդանավակայանը
Մեկ մարդ զոհվել է, ևս 6-ի վիրավորվել են իրաքյան Էրբիլում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով: Այս մասին հայտնում է Из...
Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի վրա առկա թույնի վերաբերյալ մանրամասներ են ի հայտ եկել
ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի արյան մեջ և ջրի շշի, ինչպես նաև այլ առարկաների վրա հայտնաբերված թունավոր նյութը նո...