ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կազանում բռնությունների դեմ ցույցին մասնակցելու «հերթ» է գոյացել

Ռուսաստանի Կազան քաղաքում սկսվել է «Ընդդեմ ձերբակալությունների և բռնաճնշումների» ցույցը: Այս մասին հայտնում է Дождь-ը:

Քաղաքացիները հավաքվել են արտոնված ցույցին՝ սահմանազատված տարածքում: Նրանց ձեռքերին Ռուսաստանի դրոշն է, ինչպես նաև պաստառներ:  Հրապարակված կադրերում երևում է, որ ցույցին մասնակցելու համար հերթ է գոյացել: Խնդիրն այն է, որ ակցիային հավաքվել է ավելի շատ մարդ, քան նախապես համաձայնեցված է եղել: 

 

Ի սկզբանե, արտոնվել է անցկացնել 200 մարդու մասնակցությամբ ցույց: Այժմ քաղաքացիներին չեն թողնում անցնել սահմանազատող շրջանակները:  
 

Քաղաքականություն

Պատահարներ