Այս ԱԺ-ի պատմության մեջ առաջին անգամ ընդունվեց ընդդիմության օրինագիծը. «Հրապարակ»
«Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափն առավելագույնս խստացնել՝ սահմանելով ցմահ ազատազրկում։
«Թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը, կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը եւ կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը․․․ այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ»,- ներկայացրել է Վահե Էնֆիաջյանը:
ԱԺ-ն նախագիծն ընդունեց 109 կողմ, 2 ձեռնպահ ձայնով, ձեռնպահներն անկախ դարձած Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանն են։ Շատերը չքվեարկեցին, եւ 1 դեմ՝ «Իմ քայլի» նորընծա պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որը մանդատ է ստացել պատերազմից հետո։ 67-ամյա պատգամավորն արցախյան 3 պատերազմների մասնակից է։ Ի դեպ, սա այս ԱԺ-ի պատմության մեջ եզակի դեպք է, երբ ընդունվում է ընդդիմության առաջարկած օրինագիծը»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները քննության առարկա են դարձվել. Փոստանջյանը հրավիրվել էր ՀՔԾ
Նիկոլ Փաշինյանի կողմից լրտեսություն անելու և հողերը ծախելու մասին Զարուհի Փոստանջյանի հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-...
Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ աս...
Աղվերանում իմքայլականների հավաքը հարթ չի անցել. մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը». «Հրապարակ»
«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չ...
Էս խելքով և արժեբանությամբ, ի՞նչն են ուզում փրկեն, կամ ո՞ւմ. Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյան․ «Մենք կորցնելու ոչինչ չունենք․․․ բացա...