Կարսում զորավարժությունները շարունակվում են. նախատեսվում է թուրքական ու ադրբեջանական բանակի նոր սպառազինությունների փորձարկում

Թուրքիայի Կարս քաղաքում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2021» զորավարժությունները։ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում հերթական տեսանյութերն է տեղադրել վարժանքների ընթացքից, թե ինչպես է տանկերով, հրետանիով և ուղղաթիռներով իրականացվում թիրախների խոցում։ Նախատեսվում է մշակել համատեղ հարձակվողական, օդային, օդադեսանտային գործողությունների կոորդինացիա՝ զորքի նյութատեխնիկական աջակցությամբ։ Նշենք, որ զորավարժություններին մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, հրետանի, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ, դիպուկահարներ։ Նախատեսվում է նաև թուրքական ու ադրբեջանական բանակի նոր սպառազինությունների փորձարկում։ Հավելենք, որ «Ձմեռ 2021» զորավարժությունները տևելու են մինչև փետրվարի 12-ը։ Բացի այդ վաղն էլ վարժանքների ընթացքին հնարավորություն են ունենալու հետևել լրատվամիջոցների ներկայացուցիչները։

 

Քաղաքականություն