
Դա բացարձակ հետաքրքիր չի. նախարարը տեղյակ չէ, թե Աբովյանի տնօրենը հանդիսանում է Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ տեղյակ չէ, թե Աբովյանի նորանշանակ տնօրենը հանդիսանում է Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին:
«Ես տեղյակ չեմ, ով ում հետ ինչ է կապում: Դուք ասում եք՝ այս թեմաները կապվում են այս գործչի հետ: Էն օրը լրագրողներից մեկը ինձ հարց տվեց՝ այսինչ տնօրենը կապվում է այսինչ գործչի հետ: Նման տեղեկություն ես չունեմ ու դա բացարձակ հետաքրքիր չի»,- ասաց նախարարը:
Վերջինս հայտարարեց, որ դա անձնական հարաբերություններ են ու որ լրագրողներն իրենց հարցերով նրան տանում են անձնական հարաբերությունների դաշտ, ինչն իրեն հետաքրքիր չէ:
Նա հայտարարեց, որ դպրոցում չկան կոռուպցիոն համակարգեր ու հովանավորչություն:
«Ես չեմ կարող աղմկողների փոխարեն խոսել, հավանաբար իրենց աղմկացնում են՝ ես չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել»,- ասում է Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարն ասում է, որ դժգոհողների, ցույց անողների բարձրաձայնած խնդիրները հիմնավոր չեն: