Քոչարյանին թույլատրեցին իրեն պատկանող գույքի վերաբերյալ պայմանագրեր կնքել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած պայմանագիր, բացի օտարումից։

Դանիբեկյանը նման որոշում կայացրեց` բավարարելով Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի` այդ առնչությամբ ներկայացրած միջնորդությունը։

Նշենք, որ Քոչարյանը մասնակցում է նիստին։

«Դատարանը որևէ խոչընդոտ չի տեսնում գույքի օտարում չհանդիսացող և օտարմանը չհանգեցնող գործարքների կնքման թույլտվություն տալ կալանադրված անշարժ գույքի նկատմամբ։ Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին թույլատրել իրեն պատկանող կալանադրված գույքի հետ կնքել ցանկացած գործարք, որը չի կարող հանգեցնել այդ գույքի օտարման»,–ասաց դատավորը։

Սակայն Դանիբեկյանը հայտնեց, որ Խուդոյանի միջնորդության մեջ նշված է, որ այդ գույքը Քոչարյանն ուզում է անհատույց օգտագործման, ինչպես նաև պահնորդական ծառայության հանձնել։ Դատավորը հետաքրքրվեց, թե ինչի մասին է խոսքը։ Խուդոյանը պատասխանեc, որ ուզում է դռնփակ նիստում ներկայացնել մանրամասները։

 

Գործով դատախազները չառարկեցին ներկայացված միջնորդությանը։ Այժմ դատական նիստը շարունակվում է դռնփակ։

 

 

Քաղաքականություն